15 սեպտեմբերի 2004 - 23:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հայկե Փայչին: Ինչպես տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների ֆինանսա-տնտեսական հարաբերություններին: Նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության հիմնական ցուցանիշները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները: Հ. Փայչը նշել է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը պատրաստ է աջակցել համատեղ իրականացվող ցանկացած ծրագրի կատարմանը: