16 հունիսի 2012 - 13:13 AMT
Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար է դարձել Հենրի Քերալին

Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար է դարձել Հենրի Քերալին, որն այս պաշտոնում կփոխարինի Ասադ Ալամին:

Ըստ Քերալիի, նա կշարունակի ՀԲ քաղաքականությունը տարածաշրջանում:

«Մենք կաշխատենք բանկային համակարգի զարգացման ուղղությամբ Ադրբեջանում, Վրաստանում ու Հայաստանում: ՀԲ-ն ռազմավարական ծրագիր ունի ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Քերալին:

Քերալին պաշտոնապես պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ին: Քերալին Ուգանդայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և տարածաշրջանային կառավարման փորձ ունի Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Արևելյան և Հարավային Ասիայում, Կենտրոնական Ասիայում ու Եվրոպայում: