16 սեպտեմբերի 2004 - 19:32 AMT
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ աջակցում է երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը: Մենք գտնում ենք, որ թուրքերի կողմից շրջափակված սահմանը պետք է բացվի, ինչը ձեռնտու է ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի արեւելյան շրջանների համար, նշել է դիվանագետը` ավելացնելով, որ այդ հարցը պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները հաճախ քննարկում են իրենց թուրք գործընկերների հետ: