Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) խստացումը ճանապարհային կանոնների խախտման համար օգտագործում է արտաբույջետային հիմնադրամի համալրման համար: Այդ մասին հունիսի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել է, որ 2012թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ-ն որոշ փոփոխություններ կատարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված պատիժների ոլորտում, մասնավորապես, փոփոխություններ կատարվեցին Վարչական խախտումների մասին օրենսգրքում: «Այդ օրենքի նպատակն էր տուգանքերը բարձրացնելը»,-ասել է նա:
Որպես նման օրինակ Հովհաննսիյանը բերեց Ռուբինյանց փողոցում հայտնված արագության սահմանափակման՝ 40 կմ/ժ, ճանապարհային նշանը, որը գործնականում տեսանելի չէ վարորդների համար և օրենքի խախտում է, սակայն կիրառվում է տուգանելու համար:
Հովհաննիսյանը համաձայն չէ ՃՈ այն պնդման հետ, թե տուգանքի ավելացումը կոչված է ապահովելու ՃՈ օրինականությունն ու կարգը: «Մենք գտնում ենք, որ օրենքն ու կարգը արդեն հաստատված էին, այսպես թե այնպես աշխատանք տարվում էր…Մենք գտնում ենք, որ այժմ այլ նպատակ է դրված՝ ապահովել միջոցների հավաքագրում»,-ասել է նա:
Նա նշել է, որ իր դրական դերը կատարեցին նաև տեսախցիկները փողոցներում և տուգանքերի կտրուկ աճի կարիք չկար: