Թուրքիայում դատախազը պահանջել է 25 տարով ազատազրկել ի ծնե խուլ ու համր մի տղամարդու, որին մեղադրում են արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է ВВС-ն:
Ընդ որում, նրա դեմ միակ հանցանշանը կես լիմոնն է, որը գտնվել է ձերբակալվածի մոտ: Խորհուրդ է տրվում լիմոն ծամել արցունքաբեր գազի հետևանքները մեղմելու համար:
Մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան երկրի հարավ-արևելքում պայքար է մղում թուրք ապստամբների դեմ, ովքեր պահանջում են ինքնավարություն: Ըստ նոր օրենքի, այս կուսակցությանը որևէ կերպ աջակցելու դեպքում ենթադրվում է քրեական պատասխանատվություն: