16 հունիսի 2012 - 15:22 AMT
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի թեմի առաջնորդարանի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը նշել է, որ առաջնորդարանի բացումը մայրաքաղաքում կարևոր դերակատարություն կունենա ժողովրդի հոգևոր զարգացման, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում և նոր լիցք կհաղորդի թեմի գործունեությանը: