19 մարտի 2003 - 22:43 AMT
ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՐՑՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության թեման այսօր քննարկվել է Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանի եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլու հանդիպման ժամանակ: Խոսնակի կարծիքով, Աբխազիայի տարծքով երկաթուղու բացումը լավ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հանդիպման ընթացքում նշվել է նաեւ միջպետական տրանսպորտային հաղորդակցությունների կարեւոր դերը հայ-վրացական երկկողմ համագործակցության զարգացման հարցում: Հանդիպման մասնակիցներրը քննարկել են նաեւ միջխորհրդարնական կապերի զարգացմանը, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը առնչվող հարցեր: