16 հունիսի 2012 - 17:02 AMT
Լեհական ոստիկանությունը ձերբակալել է ռուս երկրպագուների վրա հարձակումների ենթադրյալ կազմակերպչին

Լեհական ոստիկանությունը ձերբակալել է Եվրո-2012-ին ռուս երկրպագուների վրա հարձակումների ենթադրյալ կազմակերպչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ոստիկանությունը որոնում և ձերբակալում է ֆուտբոլային խուլիգաններին, ովքեր Ռուսաստան-Լեհաստան խաղի օրը հարձակում էին գործել ռուս երկրպագուների վրա:

Ըստ Վարշավայի ոստիկանության մամլո քրտուղարի, ռուս երկրպագուների վրա հարձակումների համար կասկածյալը «լավ հայտնի է ոստիկանությանը»:

Ոստիկանության տվյալներով, անկարգության ընթացքում ձերբակալվել է 190 մարդ, որոնցից 162-ը լեհ, 25-ը` ռուս, 2-ը` իսպանացի, 1-ը` հունգարացի: Հաղորդվում է, որ Հունաստան-Լոհաստան խաղի ժամանակ ոստիկանությունը լապահովի ռուսների և մյուս երկրպագուների անվտանգությունը: