Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը այսօր հայտարարել է առաքելության աշխատանքների դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը:
Ինչպես ասվում է հայտարարությունում, դիտորդների աշխատանքի դադարեցումը վերջին նախազգուշացումն է, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Աննանի` ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագիրը չի գործում:
Նա նաև նկատել է, որ առաքելության աշխատանքները շարունակելը կարող է վտանգ ներկայացնել հենց դիտորդների համար:
Սիրիայում մեկ տարուց ավել է չեն դադարում զինված բախումները: Ըստ որոշ տվյալների, այս ընթացքում սպանվածների թիվը գերազանցում է 12 հազարը: