16 հունիսի 2012 - 18:47 AMT
Ճապոնիայի վարչապետը հանձնարարել է գործարկել երկրի 50 կանգնեցված միջուկային ռեակտորներից 2-ը

Ճապոնիայի վարչապետ Էսիհիկո Նոդան հանձնարարել է գործարկել երկրի 50 կանգնեցված միջուկային ռեակտորներից 2-ը: Հիշեցնենք, որ ռեակտորների աշխատանքները դադարեցվել էին նախորդ տարի «Ֆուկուսիմա-Դայիչի» ԱԷԿ-ի վթարի հետևանքով, հաղորդում է MIGNews-ը:

Համաձայն կառավարական որոշման, կվերագործարկվեն Կիոտոյի մերձակայքի ԱԷԿ-ի 2 ռեակտորներ:

«Ֆուկուսիմա-Դայիչի» ԱԷԿ-ի վթարը, 1986թ Չերնոբիլի աղետից հետո, այս ոլորտի ամենալուրջ ջգնաժամերից է: