16 հունիսի 2012 - 17:30 AMT
Հորդանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Հունիսի 24-30-ը Հորդանանում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն:Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Մշակույթի օրերի համատեքստում ստորագրվելու է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հորդանանի Հաշեմիական Թագավորության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերին կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: