Հունիսի 19-20-ը Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում կկայանա Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը: Կմասնակցեն 6 թիմեր, որոնք ելույթ կունենան մինչև 12 և 14 տարիքային խմբերում:
Երկուական թիմերով հանդես կգան Դավիթ Համբարձումյանի լողավազանն ու «Ակվալենդը»: Երկու թիմ էլ կժամանի ԱՄՆ-ից:
«ԱՄՆ-ի թիմերը Երևան կժամանեն հունիսի 18-ին: Եվ վաղը ժամը 21:00 կմեկնարկի մրցաշարը, որի ավարտից հետո բոլոր թիմերում իրենց լավագույնս դրսևորած խաղացողները Ծաղկաձորում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի»,-Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը: