18 հունիսի 2012 - 12:18 AMT
Ընթանում է կառավարության անդրանիկ նիստը

Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված անդրանիկ նիստը ընթանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նախագահը նշեց, որ ըստ սահմանադրության նա ստորագրել է բոլոր անհրաժեշտ հրամանները նոր կառավարության ձևավորման համար: Երկրի ղեկավարը նշեց, որ «կառավարության կազմը հիմնականում պահպանվել է, նաև նշանակվել են նոր նախարարներ, որոնք ունեն համապատասխան կառավարման հմտություններ»: Ձևավորվել է երկու հարց, որոնք էլ քննության են առնվել կառավարության նիստում: