18 հունիսի 2012 - 13:22 AMT
Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն արդեն տոնում են նրա հաղթանակը Եգիպտոսի նախագահի ընտրություններում

«Մահմեդական եղբայրների» թեկնածու Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն արդեն տոնում են նրա հաղթանակը Եգիպտոսի նախագահի ընտրություններում, չսպասելով քվեարկության պաշտոնական տվյալների հրապարակմանը: Նրանք հավաքվում են Կահիրեի Թահրիր հրապարակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մահմեդական եղբայրների» տվյալներով, Մուրսին գերազանցում է իր մրցակցին՝ հավաքելով մոտ 52 տոկոս քվեարկության երկրորդ փուլում:

Եթե Մուրսիի հաղթանակը հաստատվի, նա կդառնա Եգիպտոսի առաջին նախագահը, որը կներկայացնի իսլամիստների շարժում: Ավելին, առաջին անգամ նորագույն պատմության մեջ Եգիպտոսը կղեկավարի ռազմական անցյալ չունեցող նախագահ: