18 հունիսի 2012 - 15:00 AMT
Իրար են բախվել «ԳԱԶել» և «ԳԱԶ-5312»-ը. Ուղևորներից մեկը մահացել է

Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին hունիսի 17-ին` ժամը 19.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶել» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից մեկը՝ 1939 թ. ծնված Վիոլետա Անտոնյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: