18 հունիսի 2012 - 16:50 AMT
Հունիսի 18-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414,96 դրամ

Հունիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600 հազ. դրամի առք և վաճառք` 415,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415,75 դրամ:

Ընդ որում, հունիսի 18-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414,96 դրամ`հունիսի 15-ի համեմատ ավելանալով 0,34 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524,80 դրամ` ավելանալով 1,47 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,12 կետով` կազմելով 12,88 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: