18 հունիսի 2012 - 17:16 AMT
Թուրքիայում այլևս չկա հայ-թուրքական հարաբերությունների կոմիտե

Թուրքիայում այսուհետ չի գործում հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեն: Այդ մասին գրում է թուրքական Vatan թերթը: 2003թ. ի վեր գործող կոմիտեի հիմնական նպատակն էր հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, պատմության, հասարակական ու քաղաքական կյանքի գիտական հետազոտությունը, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացումը կրթության ոլորտում: Կոմիտեն բաղկացած էր հինգ անդամից պետական ու մասնավոր կառույցներից, գիտական շրջանակների 7 ներկայացուցիչներից, որոնք զբաղվում էին Հայաստանի և Կովկասի վերաբերյալ հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի երկու անդամից: