18 հունիսի 2012 - 18:29 AMT
ՊԲ արևելյան զորամասերից մեկում հակառակորդի գնդակից ժամկետային զինծառայող է զոհվել

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում երեկ առավորտյան` ժամը 08.25-ի սահմանում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Արցախի ՊՆ-ի լրատվական ծառայությունից վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: