18 հունիսի 2012 - 18:30 AMT
Հունիսի 20-ին կդադարեցվի Կենտրոնի մի շարք փողոցների ջրամատակարարումը

Հունիսի 20-ին` ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Չայկովսկի, Ֆիրդուսի, Մ.Մկրտչյան, Ադամյան, Դեղատան փողոցների, Խանջյան փող. 1-30, Հանրապետության փող. 28-55, Բուզանդի փող. 13-20, Տիգրան Մեծի պող. 3-15 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Երևան Ջուր» ընկերությունից` ջրամատակարարումը կդադարեցվի կապված վթարի վերացման աշխատանքների հետ: