18 հունիսի 2012 - 18:41 AMT
«Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը ԱԺ-ում կքննարկվի հունիսի 20-ին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգի «զ» կետի` «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը կսկսվի 2012 թվականի հունիսի 20-ին ժամը 10.00-ին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԱԺ լրատվական ծառայությունից`Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: