18 սեպտեմբերի 2004 - 00:19 AMT
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ԵՎ ՊԱԱՏՐԻԿ ՖԻՈՐԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԵԼՈՒՅԹ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ Ի ՆՊԱՍՏ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
Օրերս, հայ աստղ Նունե Եսայանը եւ ճանաչված ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին համատեղ համերգով ելույթ ունեցան Երեւանի մարզահամերգային համալիրում: Համերգն անցկացվեց ի նպաստ «Պրովանս Արմենի» ֆրանսիական բարեգործական կազմակերպության նախաձեռնությանը` մի մարզահամալիր կառուցել մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում` մոտ 8 հազար հանդիսատես, եւ արժանացավ նրանց ջերմ ընդունելությանը: Ժողովրդի կողմից սիրված հիթերից բացի երգիչները միասին կատարեցին իրենց երգացանկից լայն ճանաչում վայելող երկու երգ` «Բելը»` «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից եւ «Նունեն»: Ինչպես հաղորդեց Հայաստանում «Պրովանս Արմենի» կազմակերպության ներկայացուցիչը, հնարավոր է առաջիկայում նմանատիպ համերգի կազմակերպումը նաեւ Ֆրանսիայում: