18 հունիսի 2012 - 20:11 AMT
Mozilla-ն հայտարարել է Apple iPad-ի համար նոր բրաուզեր թողարկելու ծրագրերի մասին

Mozilla Foundation-ը, որը Firefox պոպուլյար բրաուզերի մշակմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն է, հայտարարել է Apple iPad-ի համար նոր բրաուզեր թողարկելու ծրագրերի մասին: Այդ մասին հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը:

Պրոդուկտը ստացել է Junior անվանումը և դիրքավորվում է որպես սկզբունքորեն նոր հավելում` առանց բջջային բրաուզերի համար ավանդական տարրերի: Ստեղծողները գտնում են, որ Junior-ը կունենա բոլոր շանսերը, որպեսզի Safari բրաուզերի արժանի մրցակիցը դառնա, որից այժմ ամենից հաճախ են օգտվում iPad-ի օգտատերերը:

Mozilla-ն առայժմ չի նշում iPad-ի համար նոր բրաուզերի հայտնվելու անգամ մոտավոր ժամկետը. ծրագրի շուրջ աշխատանքը դեռևս հեռու է ավարտից: