18 հունիսի 2012 - 20:18 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ՀԱԿ-ի առաջիկա անելիքները

Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀԱԿ-ի մամլո ծառայությունից, hանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: