18 հունիսի 2012 - 20:21 AMT
ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնում է կարճ ժամկետում անձնագիր տալու ծառայությունը

Հայաստանի Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեխնիկական պատճառներով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասը, ժամանակավորապես դադարեցնում է կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը: Այդ մասին հաղորդվում է ՀՀ ոստիկանության կայքում: