18 հունիսի 2012 - 20:42 AMT
Մերկել. Հունաստանում բարեփոխումների իրականացման ընթացքում հապաղումն անթույլատրելի է

Նոր հունական կառավարությունը չի կարող մեղմացում ակնկալել միջազգային վարկատուների կողմից, որոնք երկրին մինչ այդ բազմամիլիոնանոց օգնություն են հատկացրել, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի խոսքն է մեջբերում Bloomberg գործակալությունը:

Ինչպես Լոս Կաբոս մեքսիկական քաղաքում G20 գագաթաժողովի նախաշեմին հայտնել է Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը, նոր կառավարությունը պետք է խիստ պահպանի ավելի վաղ ստանձնած պարտավորությունները:

Նրա խոսքով` բարեփոխումների իրականացման ընթացքում հապաղումն անթույլատրելի է, հաղորդում է Ինտերֆաքսը: