18 հունիսի 2012 - 21:39 AMT
Հայտնի է Ֆրանսիայի Ազգային ժողովի նոր կազմը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի Սոցիալիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել Ազգային ժողովի ընտրություններում (խորհրդարանի Ստորին պալատ):

Սոցիալիստական կուսակցությունն ու իր դաշնակիցները ստանում են 577 տեղերից 314-ը, «բացարձակ մեծամասնության» համար քաղաքական խմբավորումը պետք է ստանար 289 տեղ:

Հիշեցնենք, որ Սենատն արդեն սոցիալիստների վերահսկողության տակ է: Նման դասավորության պարագայում սոցիալիստներն առանց կոալիցիա մտնելու կկարողանան իրականացնել իրենց ծրագիրը: Այն, մասնավորապես, ենթադրում է պետծառայողների թվի ավելացում և հրաժարում Եվրամիությունում քարոզվող գոտիները ձգելու հարկային քաղաքականությունից: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի վարչապետ, սոցիալիստ Ժան-Մարկ Էյրոն, այժմ գլխավոր խնդիրն է Եվրոպային դեպի տնտեսական աճ մղելն ու եվրագոտին պահպանելը: