19 հունիսի 2012 - 13:52 AMT
Պետք է ճնշում գործադրել Սիրիայի հակամարտության բոլոր կողմերի վրա, գտնում են ՌԴ և ԱՄՆ նախագահները

Ռուսաստանի ու ԱՄՆ դիրքորոշումները Սիրիայի հարցում միանգամայն համահունչ են այն առումով, որ պետք է ճնշում գործադրել Սիրիայի հակամարտության բոլոր կողմերի վրա: Ինրչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպումից հետ Լոս Կաբոսում:

«Այս դիրքորոշումը միանգամայն համահունչ է: Բոլոր դավանանքների փոքրամասնությունները պետք է անվտանգության երաշխիքներ ստանան»,-ասել է Պեսկովը Երկու նախագահները հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել ինտենսիվ երկխոսությունը Սիրիայի վերաբերյալ: