19 հունիսի 2012 - 12:10 AMT
Էլինա Դանիելյանը Գրան Պրիի 8-րդ տուրում հաղթել է Եկատերինա Լագնոյին

Կազանում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթել է Եկատերինա Լագնոյին (Ուկրաինա):

Դանիելյանը վաստակել է 6 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում 5,5 միավորով Աննա Մուզիչուկն է (Սլովենիա), նա հաղթեց Ալիսա Գալյամովային (Ռուսաստան): Առաջատարների եռյակը եզրափակում է 5 միավորով Համփի Քոներուն (Հնդկաստան), նա հաղթել է Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա):

Բեթուլ Քեմրե Յիլդիզ (Թուրքիա)-Նադեժդա Կոսինցևա (Ռուսաստան), Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան)-Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա) պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Իսկ Հոու Իֆանը (Չինաստան) ավելի ուժեղ գտնվեց Ալեքսանդրա Կոստենյուկից (Ռուսաստան):

9-րդ տուրում, որը տեղի կունենա հունիսի 20-ին, Դանիելյանը կհանդիպի Կոստենյուկի հետ: