19 հունիսի 2012 - 13:36 AMT
Սոցիոլոգ. ԶԼՄ-ները մեծ ազդեցություն ունեն ինքնասպանությունների թվի աճի վրա

ԶԼՄ-ները, հեռուսատեսությունը մեծ ազդեցություն են ունենում ինքանսպանությունների թվի աճի վրա` մանրամասն ներկայացնելով ինքնապսանությունները, նրանք մարդկանց դրդում են ինքնասպանության նույնիսկ եթե նա տրամադրված չէ դրան: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ Հայաստանում որոշ տվյալներով տարեկան 100 հազար մարդուց ինքնապանություն են գործում 6-ը. «Այս տարի այդ ինքնասպանությունների թիվը Հայաստանում կրճատվել է. եթե անցյալ տարի 220-ն էր, ապա այս տարի 195 է>:

Ըստ նրա, թիրախային խմբերն են՝ կանայք, հիմնականում, աբորտից հետո, դաշտանի ժամանակ, ծննդաբերութունից հետո, դեռահասները, ծերունիները: