19 հունիսի 2012 - 21:33 AMT
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում` հունիսի 20-ից 24-ը առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, օդի ջերմաստիճանը 21-ից 22-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում` երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: