20 հունիսի 2012 - 11:33 AMT
Դավիթ Նալբանդյանը The Boodles Challenge մրցաշարում կհանդիպի Նիկոլաս Ալմագրոյի հետՙ

Հունիսի 19-23-ը Լոնդոնում անցնում է թենիսի The Boodles Challenge մրցաշարը: Հունիսի 20-ին մրցաշարում հանդես կգա արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Առաջին շրջանում նրա մրցակիցը կլինի Նիկոլաս Ալմագրոն (Իսպանիա): Պաշտոնական խաղերում թենիսիստները հանդիպել են 5 անգամ, 3:2 հաշվով առջևում է Նալբանդյանը:

2011թ. Նալբանդյանը Լոնդոնի մրցաշարում հասավ եզրափակիչ ու գրավեց երկրորդ տեղը: Հաղթող դարձավ Դավիթ Ֆերերը Իսպանիայից:

Այդ մրցաշարից հետո Լոնդունում հունիսի 25-ին մեկնարկում է Ուիմբլդոնը, որը կավարտվի հուլիսի 8-ին: