20 հունիսի 2012 - 17:34 AMT
Փոքրաչափ ԱԹՍ-ն Աֆղանստանում կապահովի ֆրանսիական զորակազմի անվտանգությունը

Ուղղաթիռային տիպի IT180 փոքրաչափ անօդաչու թռչող սարքը, որը ստեղծվել է «Ինֆոտրոն» ընկերության կողմից, Աֆղանստանում կապահովի ֆրանսիական զորակազմի անվտանգությունը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այս սարքի մի քանի նմուշ ֆրանսիական բանակի համար պատվիրել է Ֆրանսիայի Սպառազինության գլխավոր պատվիրակությունը (DGA):

Սարքի մատակարարումները կիրականացվեն այս ամռանը, տարեվերջին այն կգործարկվի Աֆղանստանում` ռազմական պայմաններում դրա կիրառումը գնահատելու համար:

Մինի-ԱԹՍ-ը ստեղծվել է երկու տարբերակով` էլեկտրաշարժիչով և բենզինային շարժիչով: