Երեք հունական կուսակցությունների հաջողվել է պայմանավորվել կառավարության ձևավորման մասին, հաղորդել է ձախակենտրոնների առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
«Նոր դեմոկրատիա» աջակենտրոն կուսակցությունը, ձախակենտրոն ՊԱՍՈԿ-ը և «Դեմոկրատական ձախ ուժեր» կուսակցությունը (ԴԻՄԱՐ) պայմանավորվել են ԵՄ հետ բանակցություններ սկսել Աթենքին արտակարգ վարկ հատկացնելու մասին համաձայնագրի վերանայման մասին:
Հունիսի 17-ի ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավարի ստացած եռօրյա մանդատը սպառվում է չորեքշաբթի օրը, հաղորդում է աղբյուրը: