21 հունիսի 2012 - 16:39 AMT
Դավիթ Նալբանդյանը հաղթել է Նիկոլաս Ալմագրոյին

Այս օրերին Մեծ Բրիտանիայի Բեքինգհեմփշիր կոմսության The Boodles մրցաշարում 39-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանըչեմպիոնական թայ-բրեյքում հաղթել է ATP վարկանիշի 11-րդ համար իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին:

Նալբանդյանը հաղթել է 3 սեթում 3:6, 6:3 և 10:4 հաշվով, հայտնում է gotennis.ru-ն:

Նալբանդյանի հաջոդ խաղը տեղի կունենա հունիսի 22-ին, սակայն նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

2011թ. Նալբանդյանը Լոնդոնի մրցաշարում հասել է եզրափակիչ փուլին և գրավել է երկրորդ տեղը: Հաղթող է դարձել Դավիթ Ֆերերը Իսպանիայից: