Հունիսի 20-ին Մոսկվայի «Դինամոն» մեկնել է Ավստրիա ուսումնամարզական հավաքի:
Ընդամենը Լիենցե է ժամանել 22 ֆուտբոլիստ, այդ թվում նաև դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Հունիսի 27-ին «Դինամոն» ընկերական խաղ կանցկացնի Վիեննայի «Աուստրիայի» հետ: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հուլիսի 1-ին, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ, իսկ հաջորդ օրը թիմը կվերադառնա Լիենցից Մոսկվա, որտեղցի հուլիս 6-ին կմեկնի Շվեդիա, հայտնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը: