21 հունիսի 2012 - 16:09 AMT
Փուչիկների բռնկումից տուժած 1 հոգի դեռևս բուժվում է Այրվացքաբանական կենտրոնում

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ժամանակ փուչիկների բռնկման հետևանքով տուժածներից դեռևս մեկ հոգի բուժում է ստանում Երևանի այրվացքաբանական կենտրոնում:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը, որն արդեն վերադարձել է հայրենիք։

Մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ընթացքում փուչիկների բռնկման հետևանքով տուժել էր 150 –ից ավելի մարդ: