25 սեպտեմբերի 2004 - 18:59 AMT
ՎԱՂԸ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը Երեւանի Եռաբլուրի պանթեոնում տեղի կունենա հայ սպայի հիշատակին նվիրված արարողություն: Նշենք, որ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ծնված 1978 թվականին, մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպված անգլերենի դասընթացներին եւ գազանաբար կացնահարվել է փետրվարի 19-ին: Ներկայումս մարդասպանը` ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը, որը նույնպես մասնակցում էր այդ դասընթացներին, ձերբակալված է հունգարական ոստիկանության կողմից: