ԱՄՆ առևտրի նախարար Ջոն Բրայսոնը հրաժարական է տվել: Այդ մասին նա հաղորդել է նախարարության աշխատակիցներին հասցեագրված նամակում:
«Ես տեղեկացրել եմ նախագահին հրաժարական տալու իմ որոշման մասին»,- նշել է Բրայսոնը: Նրա խոսքով` իրեն տրամադրված կոլեկտիվն ամերիկյան ձեռնարկատերերին օգնում է օժանդակել տնտեսությանն ու աշխատատեղեր ստեղծել:
«Ես եկա այն եզրակացությանը, որ պետք է հեռանամ, որպեսզի վնաս չհասցնեմ այդ արտակարգ կարևոր առաքելությանը»,- հավելել է նա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ընդունել է Բրայսոնի հրաժարականը:
Հունիսի 9-ին 68-ամյա Բրայսոնը միանգամից երկու ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավոր էր դարձել Կալիֆոռնիա նահանգում: