21 հունիսի 2012 - 21:03 AMT
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խումբը կանցկացնի բողոքի ակցիա

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնողները հունիսի 21-ին կայացած հանդիպման ժամանակ որոշել են հունիսի 22-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության շենքի մոտ`պահանջելով ռեստորանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Facebook սոցցանցի վերոնշյալ խումբն այս պահի դրությամբ ունի 1716 անդամ: