
Թերթի տեղեկություններով, արդեն իսկ որոշված է, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա նշանակվելու է Ազգային --ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ: Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Գառնիկ Իսագուլյանը: «Փաստորեն, Վ. Դալլաքյանը գտավ ձևը կրկին ԱԺ վերադառնալու»,-գրում է թերթը: