22 հունիսի 2012 - 11:23 AMT
Շոումեն Մարկ Սաղաթելյանն ու պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոց տեղափոխված շոումեն Մարկ Սաղաթելյանը և «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր և «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին հիվանդանացոցից։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը ծանր են գնահատում։