22 հունիսի 2012 - 11:40 AMT
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԺ-ին կառավարության ծրագրի ակտիվ քննարկման համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացելով կառավարության նիստը հունիսի 22-ին, դիմել է ուղերձով խորհրդարանի պատգամավորներին՝ շնորհակալություն հայտնելով կառավարության ծրագրի քննարկմանը մասնակցելու համար: Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԱԺ-ում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ծրագրի քննարկմանը մասնակցելու համար, բոլոր շահագրգիռ կողմերին»,-ասել է նա:

Միաժամանակ գործադիր մարմնի ղեկավարը նշեց, որ «դա պարտավորեցնում է և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի այն իրողություն դառնա»: «Այսօրվանից մենք պետք է սկսենք իրագործել այն՝ կյանքի կոչելու համար ծրագիրը»,-հավելել է նա՝ դիմելով կառավարության անդամներին: