28 սեպտեմբերի 2004 - 22:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը Նյու Յորքում քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախարարների հերթական` չորրորդ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 59-րդ նստաշրջանի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույն օրը Վ.Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանին, որի հետ քննարկել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության, ինչպես նաեւ Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցեր: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է վերջին զարգացումները կարգավորման գործընթացում: