22 հունիսի 2012 - 18:31 AMT
Շախմատի Գրան պրիում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 5-րդ տեղը

Կազանում ավարտվեց կանանց շախմատի Գրան պրին: Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը շատ հաջող էր ելույթ ունենում և գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վերջին երեք տուրերում պարտություններ է կրել:

Վերջին տուրում նա սև ֆիգուրներով զիջել է Հոու Յիֆանին (Չինաստան) և 6 միավորով գրավել 5-րդ տեղը:

Գրան պրիի հաղթող է դարձել Գամպի Կոնեյրուն (Հնդկաստան), որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Աննա Մուզիչուկը (Սլովենիա), իսկ երրորդը` Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա):