23 հունիսի 2012 - 09:43 AMT
«Հրապարակ». Տիգրան Սարգսյանից բացի, Ծառուկյանը պաշտպանելու էր ցանկացած այլ վարչապետի

«Հրապարակ» թերթը գրում է, որ տարբեր գուշակություններ են արվում Գագիկ Ծառուկյանի և Տիգրան Սարգսյանի տետ ա տետ հանդիպման ընթացքում եղած զրույցի վերաբերյալ։

«Մենք տեղեկացանք, որ Ծառուկյանն այդ հանդիպման մասին ԲՀԿ–ի ֆրակցիային ասել էր հետևյալը. «Ես Տիգրան Սարգսյանին ասի, որ բացի իրենից, ով էլ լիներ վարչապետ, մենք իրեն կպաշտպանեինք»,–գրում է թերթը։