23 հունիսի 2012 - 10:26 AMT
Պակիստանի նոր կառավարությունը ձեռնամուխ է եղել աշխատանքին

Պակիստանի նոր կառավարությունը ձեռնամուխ է եղել աշխատանքին: Կռավարությունը ձևավորվեց այն բանից հետո, երբ անցած ուրբաթ երդում տվեց նոր վարչապետ Ռաջա Պերվեզ Աշրաֆը: Մինչ այդ նշանակումը նա զբաղեցնում էր էներգետիկայի ու ջրային ռեսուրների նախարարի պաշտոնը Յուսուֆ Գիլանիի կառավարությունում:

Նոր կաբինետին անդամկցում է 27 դաշնային ու 11 պետական նախարար: Կառավարության կազմը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Գիլանին Գերագույն դատարանի վճռով զրկվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնելու իրավունքից նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի գործով համագործակցությունից հրաժարվելու պատճառով: