23 հունիսի 2012 - 11:54 AMT
Julien's Auctions-ը հայտարարել է, որ չի վաճառելու Էլվիս Պրեսլիի դամբարանը

Julien's Auctions-ը հայտարարել է, որ չի վաճառելու Էլվիս Պրեսլիի դամբարանը երկրպագուների բողոքների պատճառով:

Նախատեսվում էր, որ Պրեսլիի դամբարանը կվաճառվի հունիսի 23-ին Sports Legends and Music Icons աճուրդում: Սակարկության էր դրված Ֆորեսթ Հիլ գերեզմանատան դատարակ դամբարանը, որտեղ 2 ամիս շարունակ տեղադրված է եղել Պրեսլիի դագաղը, մինչ Գրեյսլենդի տարածքում վերահուղարկավորելը: Լոտի մեկնարկային գինը 100 հազար դոլար էր:

Սակայն, Պրեսլիի թամբարանը վաճառելու ծրագիրը բազմաթիվ բողոքներ առաջացրեց երգչի երկրպագուների շրջանում, հայտնում է Լենտա.ռու-ն: