23 հունիսի 2012 - 12:02 AMT
Տեղի են ունեցել Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշարի նախնական մարտերը

Արդեն 3-րդ տարին է Երևանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին:

Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:

Հունիսի 23-ի առավոտյան Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մեկնարկել են նախնական գոտեմարտերը՝ տղաների և աղջիկների հինգական քաշային կարգերում: Մասնակցում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի և Ռուսաստանի պատանի սամբիստները:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հունիսի 23-ին Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: