29 սեպտեմբերի 2004 - 23:55 AMT
ԱՊՀ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐ
ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների խորհրդի` այսօր Կիեւում բացված երկօրյա նիստում քննարկվում են Համագործակցության երկրներում հանցավորության դեմ պայքարի հարցերը: Նշենք, որ Խորհրդի նիստին մասնակցում է նաեւ Հայաստանի ոստկանության պետ Հայկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է լսել հաշվետվություններ 2003-2004 թվականներին հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի, միջազգային ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման վերաբերյալ: Բացի այդ, նիստի մասնակիցները կնախապատրաստեն 2005-2007 թվականներին հանցավորության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների խորհրդի պլանների նախագծերը: