Բահրեյնի Wefaq ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Շեյխ Ալի Սալմանը վիրավորել է ոստիկանության հետ բախումների ժամանակ մայրաքաղաք Մանամայում:
Շեյխ Ալի Սալմանը վիրավորվել է՝ գտնվելով ընդվզող ընդդիմության ճամբարում: Ըստ ականատեսների, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ամբոխի դեմ, որից հետո իրավապահնների ուղղությամբ պայթուցիկով շշեր են նետվել:
Զանգվածային անկարգությունները Բահրեյնում սկսվել են 2011թ. փետրվարի կեսին: Բողոքի ցույցերին մասնակցել են ընդդիմադիր ուժերը, որոնք հիմնականույմ ներկայացված են շիա մահմեդականներով, որոնք կազմում են երկրի բնակչության 75 տոկոսը: Նրանք պահանջում էին ընդլայնել իրենց իրավունքները, որտեղ իշխում է սունի փոքրամասնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: